Հայտնի են դարձել պայմանագրի պայմանները, որոնք «Բարսելոնան» կարող է առաջարկել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին՝ կատալոնական ակումբ տեղափոխվելու դեպքում։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» նախատեսում է Մեսսիին պայմանագիր առաջարկել տարեկան առավելագույնը 10 միլիոն եվրո աշխատավարձով, վճարել նրան հովանավորչական պայմանագրերի եկամուտի մի մասը և տնային խաղերի տոմսերի վաճառքից տոկոս։ Մեսսին նաև կարող է եկամուտ ստանալ իր անունով մարզաշապիկների վաճառքից։
Ավելի վաղ «Բարսելոնայի» ղեկավարությունը հայտարարել էր, որ շփվում է Մեսսիի հետ՝ նրա հնարավոր վերադարձի շուրջ, որտեղ նա անցկացրել է իր կարիերայի մեծ մասը։
Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին ասել է, որ կանի հնարավոր ամեն ինչ՝ արգենտինացու տրանսֆերը ձևակերպելու համար։ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հունիսին։