«Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանից տնային հանդիպումները կանցկացնի «Օլիմպիական» մարզադաշտում՝ «Կամպ Նոուի» վերակառուցման պատճառով։ Այդ մասին հայտնում է Marca-ն։
Այս մասին կատալոնացիներն արդեն հայտնել են Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային, որն էլ իր հերթին պետք է տեղեկացնի ՈՒԵՖԱ-ին։
Օլիմպիական մարզադաշտը կարող է ընդուել մոտ 55900 հանդիսական։
«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» սպասվում է 2024 թվականի նոյեմբերին, երբ կավարտվեն մարզադաշտի վերակառոցման աշխատանքները