«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի կիսապաշտպան Գավիի մասին։
«Ոչինչ չգիտեմ Գավիի դեմ արշավի մասին։
Նա կրքոտ, շատ համարձակ խաղացող է։ Ենթադրում եմ՝ խնդիրն այն է, որ Գավին «Բարսայի» խաղացող է։ Եթե նա այլ ակումբում խաղար, դա կընկալվեր որպես առավելություն։
Հիմա նա Իսպանիայի լավագույն խաղացողներից է և աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը, անկասկած»,- ասել է «Բարսայի» մարզիչը։