«Վալենսիայի» ֆուտբոլիստները կվճարեն երկրպագուների ավտոբուսների համար, որպեսզի նրանք կարողանան մեկնել «Ալմերիայի» հետ արտագնա հանդիպմանը։ Խաղը կանցկացվի ապրիլի 9-ին Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակում։
Անցյալ շաբաթ ակումբի ղեկավարները հայտարարեցին, որ կվճարեն երկրպագուների ավտոբուսների համար, որոնք կաջակցեն թիմին Ալմերիա տանող ճանապարհին։ Դրանից անմիջապես հետո գնվել են վաճառքում առկա գրեթե բոլոր 500 տոմսերը։ Տեղեկանալով այդ մասին՝ ֆուտբոլիստները դիմել են ակումբի ղեկավարությանը տրանսպորտի ծախսերը հոգալու խնդրանքով։ Այս մասին հայտնում է Marca-ն։
«Վալենսիան» պարտվել է 2023 թվականի առաջնության բոլոր 6 արտագնա խաղերում՝ չխփելով ոչ մի գոլ։