Չավին ցանկանում է պաշտպան Խուան Ֆոյին տեսնել «Բարսելոնայում»:
Կատալոնական ակումբը փնտրում է խաղացողների, ովքեր կարող են ուժեղացնել աջ պաշտպանի դիրքը։ Ըստ Mundo Deportivo-ի՝ «Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերել Բենջամին Պավարի, Դիոգո Դալոտի, Թոմաս Մյունյեի և Խուան Ֆոյտի նկատմամբ:
Ֆոյտն այս թեկնածուներից ամենաշատն է տպավորում Չավիին, սակայն ակումբը չի դիտարկում այս տարբերակը, այդ իսկ պատճառով խաղացողը դուրս է մնացել թեկնածուների ցանկից։ «Բարսան» չի կարող իրեն թույլ տալ ձեռք բերել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը և նույնիսկ չի կապվել «Վիլյառեալի» հետ:
Ինչ վերաբերում է Մյունյերին, ապա ֆուտբոլիստը կցանկանար տեղափոխվել «Բարսելոնա», չնայած Ա Սերիայի առաջարկներին: Սպասվում է, որ Դորտմունդի «Բորուսիան» կպահանջի ոչ շատ բարձր տրանսֆերային արժեք:
Դալոտը բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը հինգ տարով երկարաձգելու վերաբերյալ, մինչդեռ Պավարը, ամենայն հավանականությամբ, նոր պայմանագիր կկնքի «Բավարիայի» հետ: