Ֆերան Տորեսը մտադիր է մնալ «Բարսելոնայում» և ավելի շատ խաղաժամանակի հասնել:
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը՝ չնայած ակումբի պատրաստակամությանը բաժանվել նրանից ամռանը, կիսապաշտպանը ցանկանում է շարունակել ելույթները «կապտանռնագույնների» կազմում՝ համոզված լինելով, որ վաղ թե ուշ իրեն կապահովեն կանոնավոր խաղային պրակտիկա։ Նա վստահ է, որ երկար տարիներ կմնա թիմում ու կդառնա առանցքային խաղացող։
Ընդգծվում է, որ «Բարսելոնան» դեռ որևէ որոշում չի կայացրել, սակայն Տոռեսին դժվար կլինի վաճառել՝ հաշվի առնելով ղեկավարության ցանկությունը՝ շատ բան չկորցնել տրանսֆերի վրա (նրան գնել են 55 միլիոն եվրոյով 2021 թվականի դեկտեմբերին)։
Այս ձմեռ «Ատլետիկոն» և իտալական ակումբը ցանկանում էին վարձակալել Տոռեսին, սակայն կատալոնացիները հրաժարվեցին նույնիսկ քննարկել նման տարբերակ։