Կանադայի ներկայացուցիչ, 12-ամյա ծանրորդ Այվի Բուզինծանի Բրուստելոն դարձել է աշխարհի Մ18 տարեկանների հաղթող:
Այվին, այս կերպ, հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոն:
Նշենք՝ ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունն անցկացվում է Ալբանիայում և մեկնարկել է մարտի 25-ին: Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում դեռևւս հանդես է եկել միայն 61 կգ քաշային Ժորա Գրիգորյանը և զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: