Թուրքիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում երկրորդ գոլն է խփել Հայաստանի հավաքականի դարպասը:
Երկրորդ կեսի միջնամասում հյուրերի ֆուտբոլիստ Քերեմ Աքթյուրքողլուն է գրավել մեր ընտրանու դարպասը: Հատկանշական է՝ բաց թողած գոլից առաջ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մի քանի իրական գոլային հնարավորություններ ունեին, սակայն ձեռքից բաց թողեցին դրանք:
Իսկ մինչ այդ մարզադաշտում հավաքված երկրպագուները գեղեցիկ պերֆորմանս էին կազմակերպել: