Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ Կարապի լճում բացվել է ֆան գոտի:
Ֆան գոտում տեղադրված տաղավարում ամեն օր ժամը 17:00-20:00 առաջնության խոհրդանիշ Մուֆլոնը կդիմավորի երկրպագուներին:
Հիշեցնենք՝ առաջնության բացման արարողությունը նախատեսված է ապրիլի 14-ին: Երևանում կայանալիք մրցաշարը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: