Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան հրապարակել է Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության վերջնական հայտացուցակները:
Ադրբեջանը հաստատել է իր մասնակցությունը՝ հայտավորելով 5 ծանրորդի:
Ավելի վաղ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հայտնել էր, որ մասնակից երկրները մինչև մարտի վերջ պետք է դրամական փոխանցում կատարեն Եվրոպական ֆեդերացիա.
«Մարտի վերջին ԵԱ-ին հայտ ներկայացրած երկրների ֆեդերացիաները պետք է որոշակի դրամական փոխանցում կատարեն մարզաձևի Եվրոպական ֆեդերացիային: Այսինքն Ադրբեջանի հավաքականի մասնակցությունը վերջնական կհաստատվի այն դեպքում, եթե մարտի վերջին նրանք կատարեն գրանցումն ու փոխանցեն գումարը»,- պարզաբանել էր Կարեն Գիլոյանը: