Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Նոան» սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատին»։
Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ խաղակեսում, 72-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց տանտերերի ֆուտբոլիստ Լովեն, իսկ քիչ անց Դուշան Միհիչը հավասարեցրեց հաշիվը՝ 1:1։
Սակայն այս խաղում «Նոայի» ֆուտբոլիստներին հաջողվեց երեք միավոր վաստակել․ հանդիպման վերջին րոպենեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Եսայանը։
Այս խաղից հետո «Նոան» իր ակտիվում ունի 18 միավոր և 9-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Արարատը» 22 միավորով 7-րդ տեղում է։