Դուբայում ավարտին է մոտենում Dubai Duty Free tennis championships 2020 մրցաշարը: Այսօր կայացել են 1/4 եզրափակիչի հանդիպումները:
Այսօր կայանում են կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները: Առաջին խաղում միմյանց հետ մրցեցին բրիտանացի Էբանսն ու հույն Ցիցիպասը: Ցիցիպասը սեթում՝ 6:2, 6:3 հաշվով հաղթեց ու նվաճեց եզրափակչի առաջին ուղեգիրը: 1 ժամ 29 րոպե տևած պայքարում հույն թենիսիստը խլեց մրցակցի 4 մատուցում՝ չզիջելով սեփական մատուցման և ոչ մի գեյմ: Ցիցիպասի անվան դիմաց գրանցվեց 3 էյս՝ մրցակցի 1-ի դիմաց:
Մյուս կիսաեզրափակչում, այսօր, կմրցեն Մոնֆիսն ու Ջոկովիչը: