«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն պատրաստ կլինի Էլ Կլասիկոյին, հաղորդում է, Marca-ն:
Այսօր կայացած մարզումը Պիկեն անցկացրել է հիմնական խմբում և նրա մասնակցությունը Էլ Կլասիկոյին կասկած չի հարուցում:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» պաշտպանը կոճի վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլիի» դեմ առաջին խաղում (1:1):
«Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա մարտի 1-ին, Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում `00:00-ին:
Totogaming բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 2,18 գործակցով, «Բարսելոնայի» հաղթանակը ՝ 3,2, իսկ ոչ ոքին՝ 3,7։