Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչում «ՌԲ Զալցբուրգ»-«Այնտրախտ» հանդիպումը հնարավոր փոթորկի պատճառով հետաձգվել է:
Քամու ուժգնությունն Ավստրիայում այս պահին կազմում 120 կմ/ժ: Խաղի նոր ժամկետի մասին առաջիկայում կտրվի նոր ինֆորմացիա:
Հիշեցնենք, որ առաջին խաղում գերմանական թիմը հաղթել է 4-1 հաշվով: