Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն,աշխարհի քառակի ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանն այսօր՝ փետրվարի 17-ին, նշում է ծննդյան 26-րդ տարեդարձը:
ArmSport-ի խմբագրակազմը շնորհավորում է մեր անվանի մարզիկին՝ մաղթում առողջություն, նորանոր հաղթանակներ և հաջողություններ: