Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը խառը մենամարտերի GFC 19: Krepost Selection 6 մրցաշարի ընթացքում MMA-ում իր 4-րդ մենամարտն է անցկացրել ու պարտություն կրել:
Սոչիի մրցաշարում կրած պարտությունն առաջինն էր Հարությունյանի համար խառը մենամարտերում:
Հայ մարզիկը մենամարտել է Ղազախստանի ներկայացուցիչ Ժասուլան Ակիմժանի հետ ու 3-րդ ռաունդի վերջնամասում նոկաուտի ենթարկվել մրցակցի՝ ոտքով շրջադարձ հարվածից հետո:
Հարությունյանը նախորդ 3 մենամարտերում հաղթանակ էր տարել: