Լա լիգայի 20-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվել էր «Մալյորկային»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Խաղի միակ գոլը գրանցվեց 13-րդ րոպեին։ Մադրիդյան ակումբի պաշտպան Նաչո Ֆերնանդեսը դարձավ ինքնագոլի հեղինակ։ 59-րդ րոպեին «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն չկարողացավ դիպուկ իրացնել 11 մետրանոցը։
«Ռեալը» 45 միավորով 2-րդ տեղում է։ «Մալյորկան» 28 միավորով 10-րդն է։
«Ռեալը» հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 8-ին՝ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում մրցելով «Ալ-Ահլիի» հետ։