Հանրային հեռուստատեսությունը ձեռք է բերել ֆուտբոլային հեղինակավոր մրցաշարի ցուցադրման բացառիկ իրավունքը:
Աշխարհի ուժեղագույն ակումբի կոչման համար կպայքարի յոթ ակումբ: Ֆավորիտները ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի և Լիբերտադորեսի գավաթակիրներն են: Այս տարի Եվրոպան կներկայացնի Մադրիդի «Ռեալը», իսկ Հարավային Ամերիկան՝ բրազիլական «Ֆլամենգոն»:
Նրանց կփորձեն դիմակայել Եգիպտոսի «Ալ Ահլին», Նոր Զելանդիայի «Օքլենդ Սիթին», Մարոկկոյի «Վիդադ Կասաբլանկան», Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալը» և Ամերիկայի Միացյալ Նահանգների «Սիեթլ Սաունդերսը»:
«Ռեալն» ու «Ֆլամենգոն» պայքարի մեջ կմտնեն կիսաեզրափակչից:
Այդ փուլի հանդիպումները կկայանան փետրվարի 7-ին և 8-ին: Եզրափակիչը փետրվարի 11-ին է՝ ժամը 23։00-ին, Ռաբաթի «Արքայազն Մուլայ Աբդելահ» մարզադաշտում: Բոլոր խաղերն Առաջին ալիքը կցուցադրի ուղիղ հեռարձակմամբ: