«Սևան» ֆուտբոլային ակումբը պայմանագրեր է կնքել նոր ֆուտբոլիստներոի հետ։ Ակումբի շարքերը համալրել են՝
Դավիդ Ելոյեվ. 20 տարեկան կենտրոնական պաշտպան (վերջին ակումբը ՖԱ «Զաստավա»)

Սեյրան Մալխասյան. 20 տարեկան ենթահարձակվող (վերջին ակումբը ՖԱ «Նոա»)

Սամվել Խաչիկյան. 23 տարեկան ձախ պաշտպան (վերջին ակումբը ՖԱ «Վան»)

Հիշեցնենք` Հայաստանի Առաջին խմբի առաջնության առաջին հատվածից հետո «Սևանը» 31 միավորով մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
«Սևանի» համար առաջնությունը կվերսկսի փետրվարի 29-ին. այդ օրն Արմեն Սանամյանի սաները Ձորաղբյուրի մարզաբազայում կընդունի «Անիին»: Խաղը կմեկնարկի ժամը 14:00-ին: