Իսպանիայի հավաքականի նոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն կարող է շարք թիմ վերադարձնել Սերխիո Ռամոսին, հայտնում է AS-ը։ Հաղորդվում է, որ մարզիչը մոտ ժամանակներս կհանդիպի ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպանի հետ և նրա հետ կքննարկի թիմ վերադառնալու հնարավորությունը։
Հնարավոր է, որ Ռամոսը ընդգրկվի Նորվեգիայի ու Շոտլանդիայի դեմ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի խաղերի հայտացուցակում։
36-ամյա Ռամոսը բաց է թողել վերջին երկու խոշոր մրցաշարերը՝ Եվրո-2020-ը և ԱԱ-2022-ը, սակայն չի հայտարարել ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին: