Թիերի Անրին ասել է, որ խորհուրդ է տվել Ժոան Լապորտային Էրիկ Տեն Հագին հրավիրել «Բարսելոնա»։ Նա ասել է, որ դա արել է Ռոնալդ Կումանի պաշտոնանկությունից հետո։
«Տեն Հագի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» բոլորովին այլ թիմ դարձավ: Ես այս մարզչի մեծ երկրպագուն եմ:
Անկեղծ ասած, ես խորհուրդ տվեցի Լապորտային հրավիրել նրան այն բանից հետո, երբ Բարսան բաժանվեց Կումանից: Նա իսկական հանճար է»,- ասել է Անրին CBS Sports-ին:
Նշենք, որ Էրիկ տեն Հագը նախորդ մրցաշրջանի վերջում գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը»: Մինչ այդ մասնագետն աշխատել է «Այաքսում»։
























































