«Բարսելոնան» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կատալոնական ակումբը կապի մեջ է 27-ամյա կիսապաշտպանի հետ՝ հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։
Ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը նրան առաջարկել է Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների, ինչպես նաև «Բարսելոնային»:
Կատալոնական ակումբի ղեկավարությունը մտերիմ հարաբերություններ ունի Մենդեշի հետ։ Վերջինս կատալոնացիների ներկայացուցիչների հետ քննարկել տրանսֆերի հնարավոր տարբերակը։
Մադրիդցիներն Ասենսիոյին նոր պայմանագիր են առաջարկել, սակայն ֆուտբոլիստին չի բավարարել սպասվող աշխատավարձը։ Կողմերը համաձայնության չեն եկել, քանի որ ֆուտբոլիստի ֆինանսական պահանջներն ավելի բարձր են, քան այն գումարը, որը պատրաստ է նրան տալ Մադրիդի «Ռեալը»։
Ասենսիոն դեռ վերջնական որոշում չի կայացրել ապագայի վերաբերյալ։ Հավանականություն կա, որ նա կմնա «Ռեալում»։
Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն անցկացրած 22 խաղում եդարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
























































