«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատմել է Մեմֆիս Դեպայի՝ Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելու մանրամասները։
«Մեմֆիսը խնդրել է, որ իրեն թույլ տան հեռանալ՝ «Ատլետիկոյից» առաջարկ ստանալուց հետո: Նա իրեն հարմարավետ չէր զգում «Բարսելոնայում»: Բոլորս ստեղծված իրավիճակից հաղթած դուրս եկանք։
Տեսնենք՝ կարո՞ղ ենք ինչ-որ մեկի հետ պայմանագիր կնքել, բայց մենք պետք է հիշենք նաև ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների մասին»,- Չավիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
մեմֆիսը 2,5 տարով պայմանագիր է կնքել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ 28-ամյա հոլանդացին մադրիդյան ակումբի կազմում իր նորամուտը նշեց «Վալյադոլիդի» դեմ Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի խաղում (3:0):
«Ատլետիկոն» 31 միավորով զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը:
























































