Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հաղթանակը «Ատլետիկի» նկատմամբ (2:0) Լա լիգայի 18-րդ տուրի խաղում։
«Նկատելի էր, որ թիմը կրկին լավ պաշտպանվեց։ Կոմպակտ և հուսալի: Մեզ անհրաժեշտ էր պաշտպանել առավելությունը, և մենք հիանալի գործեցինք: Մենք ոչինչ չզիջեցինք և հաղթեցինք։
Սեբալյո՞ս․․․ Նա շատ լավ էր խաղում, լավ էր աշխատում առանց գնդակի: Նրան հաջողվել է առաջընթաց գրանցել, նա անձեռնմխելի է։
Բենզեման վերադարձել է, նա մեզ շատ բան է տալիս հարձակման գծում։ Մենք շատ ուրախ ենք և շատ գոհ»,- ասել է Անչելոտին DAZN-ին տված հարցազրույցում: