«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է, թե ինչ է մտադիր անել մարզչական կարիերան ավարտելուց հետո.
«Ես կվերադառնամ Բարսելոնա, քանի որ կարոտում եմ 11 ամիս շարունակ ձգվող 25 աստիճան ջերմաստիճանը, կարոտում եմ ուտելիքները, ծովը, ծովի բույրը: Առավոտյան բացում ես վարագույրն ու տեսնում այդ լույսը: Այնտեղ շատ ընկերներ ունեմ: Կարոտում եմ:
Կվերադառնամ Բարսելոնայի մարզադաշտ, որպեսզի նստեմ, նայեմ իմ սրտի ակումբի խաղերն ու այնտեղ վայելեմ ֆուտբոլը: Կսկսեմ անել շատ բաներ, որոնք հիմա չեմ կարողանում անել, օրինակ կսովորեմ խոհարարություն, կճամփորդեմ այն տեղերում, որտեղ չեմ եղել, ամեն օր գոլֆ կխաղամ ու ամեն օր այնքան շատ կուտեմ, որպեսզի 90 կգ կշռող պապիկ դառնամ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Yahoo Sports-ը:
Գվարդիոլան 2016 թվականից է գլխավորում «Մանչեսթեր Սիթին»: Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2025 թվականին: