«Նոթինգհեմ Ֆորեսթը» հետաքրքրվում է ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է The Athletic-ը։
Անգլիական ակումբը դարպասապահ է փնտրում Դին Հենդերսոնի վնասվածքից հետո, որը մինչև փետրվարի ավարտը դուրս է եկել շարքից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նավասի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Ալ-Նասրը» և «Բորնմութը»։
Նավասի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվական։