«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարծում է, որ Իսպանիայի սուպերգավաթում հաղթանակը կազատի թիմի խաղացողներին։ Եզրափակչում կատալոնացիները 3-1 հաշվով հաղթեցին «Ռեալին»։
«Սա «Բարսան» է։ Չեմ թաքցնի, ես ուզում եմ հաղթել, ուզում եմ, որ թիմը լավ խաղա։ Ուզում եմ, որ թիմը հաճույք ստանա խաղից ու հաղթի։
Կարծում եմ՝ մենք սա տեսանք օրերս։ Բայց ես ինձ ազատված չեմ զգում։ Եթե մենք առաջվա պես տիտղոսներ չնվաճենք, դուք՝ լրագրողներդ, նորից ինձ կնախատեք։ Գործերն այդպես են։
Ես գիտեմ այս ակումբը։ Ես տանն եմ, ու զգում եմ, որ սա ընտանեկան բիզնես է։ Պիտի հոգեբանորեն շատ հավասարակշռված լինենք։
Մենք փորձում ենք հաղթանակների դարաշրջան սկսել։ Մենք հաղթեցինք տիտղոսը, և դա շատ կարևոր է ակումբի համար։ Կարծում եմ՝ սա մի փոքր կթուլացնի խաղացողների լարվածությունը։ Ինչ վերաբերում է մյուս թիմերին․․․մենք չենք անհանգստանում նրանց համար»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն։