«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայի գավաթի «Վիլյառեալի» դեմ խաղից առաջ խոսել է թիմի դժվարությունների մասին։
«Մենք լավ հնարավորություն ունենք դուրս գալու բարդ իրավիճակից։ Նման հարվածները սովորաբար լինում են մրցաշրջանի ընթացքում։ Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ դուրս գալ այս իրավիճակից։ Գիտեինք, որ հունվարը դժվար ամիս է լինելու, բայց չէինք սպասում, որ վնասվածքները կազդեն թիմի վրա։ Այս պահին բարձունքին չլինելը նորմալ էր, և մենք պիտի հաղթահարենք այս ամիսը:
Բոլորը կարծում են, որ «Ռեալը» մեռած է, բայց մենք պետք է հանգիստ և վստահ լինենք, որովհետև մրցաշրջանը շատ երկար է: Մենք երբեք չենք պատրաստվում հանձնվել․ ո՛չ վաղը, ո՛չ կիրակի, ո՛չ հաջորդ խաղում։ Բոլոր մրցաշարերում պայքարելու ենք մինչև վերջ։ Մեզ համար միակ ելքն այժմ այն է, որ չկորցնենք վստահությունը մի թիմի նկատմամբ, որը շատ լավ հանդես եկավ մինչև նոյեմբեր, որովհետև մեզ մոտ ֆանտաստիկ խաղացողներով թիմ է հավաքված»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։