«Ժիրոնան» հայտարարել է Կիևի «Դինամոյի» կիսապաշտպան Վիկտոր Ցիգանկովի տեղափոխության մասին։
Լա Լիգայի ակումբը չորսուկես տարվա պայմանագիր է կնքել Ուկրաինայի հավաքականի խաղացողի հետ։
Transfermarkt-ի տվյալներով՝ տրանսֆերը կազմել է 5 մլն եվրո։ Ցիգանկովը կիևյան ակումբի ակադեմիայի սան է, հիմնական թիմի կազմում անցկացրել է 236 հանդիպում, որոնցում խփել է 94 գոլ և կատարել 64 գոլային փոխանցում։
Վիկտորն ազգային հավաքականի կազմում անցկացրել է 43 հանդիպում և խփել 7 գոլ։
























































