«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն մեկնաբանել է Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում «Ռեալի» դեմ տարած 3-1 հաշվով հաղթանակը։
«Շատ լավ աշխատեցինք։ Թիմը միասնական էր, մենք ընտանիք ենք։ Շատ հաճելի էր, որովհետև սա նոր դարաշրջանի սկիզբն է։ Հաղթանակը ահռելի երջանկություն է։ Լաց էի լինում ուրախությունից, որովհետև վնասվածքների պատճառով դժվար ժամանակներ եմ ապրել, բաց թողել աշխարհի առաջնությունը։ Այս շաբաթը հեշտ չէր։ Պետք էր անընդհատ շարժվել, քայլ առ քայլ, բայց թիմն իմ կարիքն ուներ»,- Արաուխոյի խոսքերն է փոխանցում Goal-ը։
«Բարսելոնան» դեռ շարունակում է պայքարը նաև Իսպանիայի գավաթում ու Եվրոպա լիգայում։ Կատալոնացիները նաև գլխավորում են Լա լիգայի մրցաշարային աղյուսակը․ նրանք 16 խաղից հետո 41 միավոր ունեն։
























































