Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, թե որ ակումբներին է համարում լավագույնն աշխարհում։
«Բարսելոնան» և «Ռեալը» աշխարհի լավագույն ֆուտբոլային երկու ակումբներն են»,- մեջբերում է Լապորտային Managing Barsa-ն:
Էր Ռիադում (Սաուդյան Արաբիա) երեկ կայացավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչի հանդիպումը, որում «Բարսելոնան» 3-1 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։
Կատալոնացիների կազմում գոլերի հեղինակներ դարձան Պեդրին, Գավին և Ռոբերտ Լևանդովսկին, մադրիդցիների կազմում՝ Կարիմ Բենզեման։
«Բարսելոնան» իր պատմության մեջ 14-րդ անգամ դարձավ սուպերգավաթակիր․ դա մրցաշարի ռեկորդն է։ «Ռեալը» նման 12 տիտղոս ունի։
























































