«Արսենալը» կքննարկի «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյային ձեռք բերելու տարբերակը` «Շախտյորից» Միխայլո Մուդրիկի տրանսֆերի ձախողումից հետո: Այս մասին իր սոցցանցերում հայտնում է լրագրող Ջանլուիջի Լոնգարին։
Հունվարի 14-ին հաղորդվեց, որ «Չելսին» Մուդրիկի համար կվճարի 70 միլիոն եվրո, տրանսֆերային գումարը կարող է աճել մինչև 110 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները: Սպասվում է, որ խաղացողը պայմանագիր կկնքի մինչեւ 2030 թվականը։ Նախկինում «Արսենալը» ցանկանում էր պայմանագիր կնքել 22-ամյա խաղացողի հետ։
26-ամյա Ռաֆինյան «Բարսելոնային» է միացել 2022 թվականի հուլիսին։ Այս մրցաշրջանում նա իսպանական ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։