Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թուրամը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը ծրագրում հունվարին ընթացք տալ խաղացողի տրանսֆերին։
Թյուրամը «Բորուսիայում» հանդես է գալիս 2019 թվականից, նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։