2019 թվականին Ժերար Պիկեն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսին խնդրել է հետաձգել Իսպանիայի հավաքականի խաղը, որպեսզի պաշտպանը Շակիրայի հետ կարողանա ներկա գտնվել Դևիսի Գավաթի բացման արարողությանը: Այս մասին հայտնում է El Confidencial-ը, որը վստահեցնում է՝ «Բարսելոնայի» նախկին պաշտպանը ֆեդերացիայի նախագահին դիմել է 2019 թվականի նոյեմբերին՝ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղից առաջ: Իսպանացիները պետք է մրցեին Ռումինիայի հետ:
Պիկեն ցանկացել է նոյեմբերի 18-ին Մադրիդում ներկա լինել Դևիսի Գավաթի խաղին:

«Ռուբի, շատ կարևոր հարց ունեմ քեզ հետ քննարկելու: Երկուշաբթի՝ նոյեմբերի 18-ին, Իսպանիիայի հավաքականը կմցրի Ռումինիայի հետ: Այդ օրը Մադրիդում կմեկնարկի Դևիսի Գավաթը: Շակիրան ելույթ պետք է ունենա բացման արարողության ժամանակ, մենք խելահեղ շոու ենք կազմակերպելու, իսկ կեսօրին անցկացվելու են խաղերը: Եթե այդ օրը Մադրիդում կայանա նաև Իսպանիայի և Ռումինիայի հավաքականների միջև խաղը ,ապա մենք ստվեր կգցենք երկու իրադարձություների վրա էլ: Չգիտեմ՝ արդյոք հնարավո՞ր է խաղը տեղափոխվել, օրինակ, կիրակի, բայց դա հիանալի կլիներ: Եկեք քննարկենք խաղը հետաձգելու տարբերակը»,- ասել է Պիկեն:
Ռուբիալեսը պատասխանել է, որ կմտածի և հնարավորության դեպքում կփորձի այդպես անել:

























































