Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլիի» դեմ խաղի մասին, հաղորդում է Sport.es-ը:
«Լա Լիգայի վերջին հանդիպումները այնքան էլ հեշտ չէին մեզ համար, բայց մենք կարողացանք դրական արդյունք գրանցել:
Թիմը լավ է տրամադրված և պատրաստ է առաջիկա հանդիպմանը:
Ես գիտեմ, թե ինչի է ընդունակ «Նապոլին»: Սեփական դաշտում այս թիմը կարող է հաղթել ցանկացած մրցակցի: Հույս ունեմ, որ այս դիմակայությունը կմտնի պատմության մեջ:
Սա իմ առաջին հանդիպումն է Չեմպիոնների լիգայում և ես մոտիվացիայի պակաս չեմ զգում»,- ասել է Սետյենը:
Հիշեցնենք, որ «Նապոլի»- «Բարսելոնա» հանդիպումը կկայանա վաղը՝ 24:00-ին: