Մադրիդի «Ռեալն» ավելի մոտ է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին ձեռք բերելուն։
«Ռեալը» սկսել է հետաքրքրություն ցուցաբերել Բելինգհեմի նկատմամբ մեկ տարի առաջ: Դորտմունդի «Բորուսիան» տեղյակ է մադրիդյան ակումբի հետաքրքրության մասին, սակայն դորտմունդյան ակումբը մտադիր չէ ֆուտբոլիստին բաց թողնել մինչև 2023 թվականի հունիսի 30-ը, հայտնում է Marca-ն։
«Լիվերպուլը» նույնպես հետաքրքրված է Բելինգհեմով, սակայն լիվերպուլյան ակումբն այժմ հայացքն ուղղել է «Բենֆիկայի» ֆուտբոլիստ Էնցո Ֆերնանդեշի ուղղությամբ:
Ջուդ Բելինգհեմն այս մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:
Աշխարհի 2022 թվականի առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է հինգ հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
























































