«Բարսելոնայի» և Լեհաստանի հավաքականի 34-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին առաջիկա տարիներին չի պատրաստվում ավարտել կարիերան։
«Ես գիտեմ, որ կարող եմ մնալ այս մակարդակի վրա առաջիկա երեք տարիներին, քանի որ ես աշխատել եմ դրա համար 10 կամ 15 տարի, աշխատել եմ, որպեսզի հնարավորինս երկար խաղամ:
Ես ինձ ավելի մեծահասակ չեմ զգում, քան իմ գործընկերները»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
Ռոբերտի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է ևս 4 տարի և այն նախատեսում է համագործակցությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն։
























































