«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգի և «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերները մշտական հիմունքներով գնելու թիմի մտադրության մասին.
«Քրիսը հիանալի տղա է, և, միանշանակ, իր գործի պրոֆեսիոնալը: Նա արագ հարմարվեց իտալական ֆուտբոլիստին, ու ակումբում բոլորը նրան սիրում են: Ես կցանկանայի, որ նա մնար: Մենք զրուցում ենք այդ թեմայով: Չգիտեմ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կապված իրավիճակի մասին, բայց Քրիսը շատ կարևոր է մեզ համար:
Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա մրցաշրջանի ընթացքում նա վնասվածքներ ստացավ, բայց նա վերադառնում է ու ցույց է տալիս իր մակարդակը: Տեսնենք` ինչ տեղի կունենա: Նա իրեն հիանալի է դրսևորում դաշտում` կայացնելով խիզախ որոշումներ: Կցանկանայի, որ Հենրիխը ևս մնար մեր թիմում»,- Ֆոնսեկայի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: