Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբի ղեկավարությունը Նագելսմանին դիտարկում է որպես Կառլո Անչելոտիի պոտենցիալ փոխարինող այն դեպքում, եթե իտալացի մասնագետը հեռանա ակումբից։
Նաև հաղորդվում է, որ «Արքայական» ակումբի համար առաջնահերթ տարբերակը մնում է «Չելսիի» նախկին մարզիչ Թոմաս Տուխելը։ Վերջինս լոնդոնյան ակումբից հեռացվելու հետո նոր թիմ չի գլխավորել։
Մադրիդի «Ռեալը» 14 խաղում վաստակել է 35 միավոր և ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։ Մրցաշարի առաջատարը «Բարսելոնան» է՝ 37 միավորով։
























































