«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին երեք խաղով որակազրկվել է Լա Լիգայի՝ «Օսասունայի» հետ խաղում պահվածքի համար։ Կատալոնական ակումբը բողոքարկել էր կարգապահական կոմիտեի որոշումը, սակայն բողոքը մերժվել էր։ Լեհ հարձակվողը դժգոհել է այդ որոշումից։
«Ես դա չեմ հասկանում, քանի որ ես մրցավարին ոչինչ չեմ ասել։ Ես դիմել եմ մարզչին՝ Չավիին։ Եվ ես ոչ մի սարսափելի բան չեմ ասել։ Չեմ հասկանում, թե ինչու եմ երեք խաղյա որակազրկում ստացել։ Ես դրան արժանի չէի։
Հեռացումն արդարացի էր, քանի որ իսկապես խախտում կար։ Բայց դրանից հետո իմ արածի համար որակազրկում չպետք է լիներ։ Ես առանձնահատուկ բան չեմ ասել։ Այս որոշումն արդար չէ»,- Լևանդովսկիի խոսքն է մեջբերել Marca-ն։
























































