Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը դժվար թե շուտով հեռանա ակումբից, հայտնում է OK Diario-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը 31-ամյա բելգիացու համար ոչ մի առաջարկ չի ստացել։ Ազարի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում Ազարը անցկացրել է 6 հանդիպում, որոնցում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Աշխարհի 2022 թվականի առաջնությունում հարձակվողը երեք հանդիպում է անցկացրել։
























































