«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Բենժամեն Պավարը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Այս տեղեկությունը հաստատել է կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան։
«Նա հավանական տարբերակ է մեզ համար: Նրա պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին, և նա ցանկանում է հեռանալ մյունխենյան ակումբից»,- հայտնում է AS-ը։
Ֆրանսիացին «Բավարիայում» խաղում է 2019 թվականից: 26-ամյա աջ պաշտպանը մյունխենցիների կազմում անցկացրել է 140 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: