Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Խորվաթիայի և «ՌԲ Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլի ծառայություններով։
«Ռեալը» 20-ամյա խաղացողի տրանսֆերի գլխավոր հավակնորդներից մեկն է, ըստ Fichajes-ի: Ֆուտբոլիստի տրանսֆերով անձամբ հետաքրքրված է «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» խորվաթ ֆուտբոլիստին դիտարկում է որպես հիմնական թիմի խաղացող, ով պետք է փոխարինի Ֆերլան Մենդիին․ պաշտպանության կենտրոնում Գվարդիոլը կփոխարինի Դավիդ Ալաբային, իսկ ավստրիացին տեղ կզբաղեցնի պաշտպանության ձախ եզրում։
Յոշկո Գվարդիոլը Խորվաթիայի հավաքականի կազմում մասնակցել է ԱԱ-2022-ի բոլոր յոթ հանդիպումներին, որոնցում նա դուրս է եկել մեկնարկային կազմում և երբեք չի փոխարինվել։ Նրա խփած գոլի շնորհիվ՝ Մարոկկոյի հետ խաղում, Խորվաթիան դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր։