Կարլո Անչելոտին ներկայացրել է մոտակա ծրագրերը։ Մարզիչը ցանկություն չունի գլխավորելու Բրազիլիայի հավաքականը։ Մասնագետը ակնկալում է ևս երկու տարի մնալ ներկայիս պաշտոնում։
«Ես չգիտեմ իմ ապագան, բայց ես երջանիկ եմ «Ռեալում»: Ես պայմանագիր ունեմ մինչև 2024 թվականը։ Եթե ինձ չհեռացնեն, ապա ես ինքս չեմ հեռանա»,- մեջբերում է մասնագետին Radio Rai-ը։
Ավելի վաղ Անչելոտին համարվում էր Բրազիլիայի հավաքականում մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկը։ Իբր Բրազիլիայում պատրաստ էին սպասել մինչև 2023 թվականի ամառ, որպեսզի իտալացի մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո գլխավորի թիմը։
Ինքը, Անչելոտին, մի քանի շաբաթ առաջ տված հարցազրույցներից մեկում ասել էր, որ դեմ չէր լինի ապագայում աշխատել Կանադայի հավաքականի հետ։