«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտին պատմել է, թե ով է իր կարծիքով Ա Սերիայի լավագույն հարձակվողը։
«Կարծում եմ, որ դա Վիկտոր Օսիմենն է: Նա միշտ ճիշտ տեղում է։ Ստանալով գնդակը՝ նա անպայման գոլ կխփի, մինչդեռ պատրաստ է ինքն իրեն զոհաբերել հանուն թիմի»,- Տոտտիի խոսքերն է մեջբերում TMW-ն։
Այս մրցաշրջանում Օսիմենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։