Խոսեպ Մարիա Բարտոմեուն մտադիր չէ հեռանալ կատալոնական «Բարսելոնայի» նախագահի պաշտոնից, չնայած երկրպագուների քննադատությանն ու սոց․ցանցերի հետ կապված վերջին սկանդալի հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Բարտոմեուն դրական է գնահատում իր աշխատանքն ու մտադիր է շարունակել զարգացնել իր նախագիծը մինչև ժամկետի ավարտը` 2021 թվականը։ Հավանական է, որ 57-ամյա մասնագետը կարող է կորցնել տնօրենների խորհրդի աջակցությունն ու ստիպված լինել նախագահի նոր ընտրություններ նշանակել, բայց նա չի կարծում, որ սա տեղի կունենա։
Բարտոմեուն 2003 թվականից է աշխատում «Բարսելոնայում»։ 2014 թվականից հանդիսանում է կապտանռնագույնների նախագահը։ Այս պաշտոնում նա փոխարինել է Սանդրո Ռոսելին։
«Բարսելոնան», որը 25 խաղում 55 միավոր է վաստակել, գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը։