Կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն այլևս չի վերադառնա «Բարսելոնա»:
AS-ի համաձայն՝ կատալոնական ակումբում հույս ունեն, որ բրազիլացին առաջիկայում կհեռանա թիմից մշտական հիմունքներով։ «Բավարիան» 27-ամյա ֆուտբոլիստին վարձակալել է «Բարսայից» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ 120 միլիոն եվրոյով գնելու իրավունքով:
«Բարսելոնայում» կարծում են, որ մյունխենցիները կօգտվեն այդ հնարավորությունից։ Բացի այդ, «կապտանռնագույնները» պատրաստ են քննարկել Կոուտինյոյի՝ ԱՊԼ վերադառնալու հնարավոր տարբերակը։
Բրազիլացին Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 6 հանդիպում, խփել է 2 գոլ և կատարել երկու արդյունավետ փոխանցում: