Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Կիպրոսի ֆուտբոլի ասոցիացիայի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հանդիպումը կկայանա մարտի 28-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 25-ին՝ Եվրո 2024-ի ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ։