Fastex Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ուրարտուն» 4:0 հաշվով հաղթանակի հասավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ:
«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է «Արարատ-Արմենիայի» նկատմամբ տոնած հաղթանակի ու գավաթի կիսաեզրափակիչ դուրս գալու մասին.
«Գավաթային խաղ էր, շատ ուժեղ մրցակցի դեմ, իհարկե, մենք պատրաստվել էին, հասկացել էինք՝ ինչպես է կառուցելու խաղը մրցակիցը։ Չգիտեինք՝ ինչ կազմով է այսօր դուրս գալու «Արարատ-Արմենիան», բայց կարծում եմ, որ խաղն ամբողջությամբ մեր վերահսկողության տակ էր։
Ես միայն կենտրոնանում եմ խաղի վրա, դրանից առաջ և հատկապես խաղի ժամանակ, հատուկ էմոցիաներ ես չեմ զգում, «Արարատ-Արմենիայի» բոլոր ֆուտբոլիստների հետ ես լավ հարաբերությունների մեջ եմ։ Այո, նախորդ տարվա առաջնությունում մեզ մոտ վերջաբանն այդքան լավ չստացվեց, բայց միևնույն ժամանակ հարաբերությունները, որոնք ձևավորվեցին, մարզական են։ Այսօր պայքար կար խաղադաշտում, և դուք տեսաք՝ ինչպիսին էր այն, բնականաբար, սա սպորտ է, սա ֆուտբոլ է, կարծում եմ, որ հաշիվն օրինաչափ էր, խաղին համապատասխան։
Մենք առանձին պատմություն ունենք՝ Աշխարհի առաջնության հետ կապված, երկար կպատմեմ, թիմում յուրաքանչյուրն իր հավաքականին է երկրպագում, ինձ բաժին է հասել Էկվադորը»,- մեջբերում է մասնագետին «Ուրարտուի» մամուլի ծառայությունը։