Fastex Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ուրարտուն» 4:0 հաշվով հաղթանակի հասավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ:
Գունկոյի գլխավորած թիմում գոլի հեղինակ դարձան Մայրովիչը, Խուրցիձեն, Խլյոբասն ու Գրիգորյանը:
Ավելի վաղ կիսաեզրափակիչի ուղեգիր էին նվաճել «Շիրակն» ու «Գանձասարը»:
Քառորդ եզրափակիչի վերջին խաղում կմրցեն «Փյունիկն» ու «Նոան»:
























































